Հազարավոր ալբանացիներ բողոքում են երկրի գործող վարչապետ Էդի Ռամայի դեմ: Նրանցից մի քանիսը նետել են դյուրավառ հեղուկով շշեր վարչապետի գրասենյակի ուղղությամբ, հաղորդում է BBC News-ը:
Վերջին երեք ամիսների ընթացքում Ալբանիայում ընթանում են կառավարության դեմ ցույցերը: Էդի Ռամային մեղադրում են ընտրակեղծիքի եւ կոռուպցիայի մեջ:
Երկրի ընդդիմության առաջնորդ Լուլզիմ Բաշան կոչ է արել ամբոխին շարունակել ցույցերը, քանի դեռ Ռաման հրաժարական չի տվել:











