Այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շփոթվեց եւ պատգամավոր Սարգիս Խանդանյանի անունը կարդալիս ասաց Մարգարիտա Խանդանյան:
Դահլիճն աշխուժացավ, որից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց՝ նշելով. «Կներեք, դե հիմա ես էլ եմ մեծ մարդ, տեսողության հետ խնդիր կարող եմ ունենալ»:
ԱԺ դալիճում գտնվողները երկար ժամանակ չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը:











