«Այբ» կրթական հիմնադրամում չարաշահումների վերաբերյալ զեկույցը պատրաստ է, այն կհրապարակվի մոտ ժամանակներս։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքների հետ կապված ահազանգեր գրեթե չեն եղել այս տարի:  «Ֆիքսվում է, որ շատ զգալի նվազել են այս առումով ահազանգերը: Այն դպրոցները, որտեղ գնացի, թե ծնողները, թե երեխաները մոտենում և ասում էին, որ այս տարի աննախադեպ է եղել դրամահավաքների առումով, և որ որևէ դեպք չի գրանցվել, որևէ պարտադրանք չի եղել: Չեմ կարող ասել, որ դրամահավաք չկա, բայց դրա ծավալը շատ քչացել է»,- ասաց նա: