«Վերջին շրջանում միշտ «Փոքրիկ իշխանն» եմ խորհուրդ տալիս կարդալ, որովհետեւ խորը իմաստ ունեցող ստեղծագործություն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Յուրաքանչյուր տարիքում յուրովի ես հասկանում: Վերջերս գնում էի Չինաստան, «Փոքրիկ իշխանը» աուդո գրքով ամբողջությամբ լսեցի եւ յուրովի ընկալեցի: Կարծես ընդհանրապես ծանոթ չէի դրան: Ամեն անգամ նոր փորձ, նոր գիտելիք է տալիս, երազելու նոր հնարավորություն է տալիս»,-ասաց նախարարը:

Նա կոչ արեց երեխաների չդադարել երազել, այդ երազների մասին պատմել իրենց, որ իրենք ի կատար ածենք դրանք: