ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովի նիստին նկատողություն արեց պատգամավորներին աղմուկի համար։
«Հարգելի գործընկերներ, նոր հարգանքից էիք խոսում, ելույթ ունեցող ձեր գործընկերոջ հետ հավասար խոսում եք, անտանելի աղմուկ է դահլիճում։ Մի արեք տենց բան, հետո հարգանքից խոսեք։ Մենք մեզ հարգենք, որ մնացածը եւս մեզ հարգեն»,– ասաց նա։
Նշենք, որ այդ ժամանակ ելույթ էր ունենում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։











