Ով ստեղծել է պոպուլիստական կուսակցություն, գնացեք իրեն հարցրեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքում այդ ժամանակ պոպուլիստական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությանը։
«Ես կուսակցությունը ստեղծել եմ անձամբ, իմ համակիրներով եւ ժողովրդի ցանկությամբ։ Երբ զգամ դրա անհրաժեշտությունը չկա, կփակեմ»,– նշեց նա։
Ծառուկյանը հավաստիացրեց՝ 2004 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը հանրային պահանջ է եղել.
«Քոչարյանը եթե կապ ունենար կուսակցության հետ, հիմա մի հատ ծանոթ, մի բարեկամ, մի ընկեր կլիներ, Քոչարյանը ոչ մի կապ չի ունեցել, այդ ժամանակ անհրաժեշտություն է եղել կուսակցության ստեղծումը, հանրային պահանջ է եղել»։











