Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Հիշեցնենք, որ նախօրեին օրենքի պահանջով ավարտվեց ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնց քննարկումը չի սպառվել նախորդ նիստերի ընթացքում:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 21 հարց, այդ թվում են.

ԲԴԽ նոր անդամի ընտրության հարցը,

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: