Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը: Իսկ նման դեպքերի բացահայտումը երբեմն ոչ միայն մասնագիտական հմտություն է պահանջում, այլեւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ hենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Հունիսի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, զննություն կատարեցին Երեւանի Օդանավակայանի փողոցի տներից մեկի բակում: Տանտիրուհին ոստիկաններին ներկայացրեց տնից ոչ հեռու ցանված եւ մշակված կանեփի 7 բույս եւ հայտնեց, որ դրանք ցանել եւ մշակել է իր 32-ամյա որդին:

Հանգամանքները պարզվում են:

Հայտնաբերված կանեփի թփերը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քննությունը շարունկվում է: