Կանադայի քաղաքներից մեկում շարքից դուրս եկած արգելակներով ավտոմեքենան սուրացել է նավահանգստի տարածքով եւ չկարողանալով կանգնել՝ վայրասլաց ճախրել է նավամատույցից: Ավտոմեքենան ոչ թե ջուրն է ընկել, որտեղից վարորդը, հավանաբար, կկարողանար դուրս լողալ, այլ նոր-նոր ափից հեռացող լաստանավի վրա, ուղիղ տախտակամածին շարված ավտոմեքենաների վրա:

Թռչող ավտոմեքենայի վարորդը մահացել է, նրա ուղեւորները ծանր վնասվածքներ են ստացել, փոխանցում է RG-ն: