Ցանցում հայտնվել է տեսանյութ Մինսկում տոնական հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, ինչի հետեւանքով զոհվել է մի կին։
Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է հրավառության սովորական համազարկերի միջեւ լսվում ուժեղ չրխկոց, ինչից հետո երկնքում հայտնվում է ծխասյուն։
Բելառուսի ՔԿ տվյալներով՝ պայթյունների շարքի պատճառով խափանվել են հրավառության սարքերը։ Դրանց բեկորները թռել են այսուայն կողմ՝ վիրավորելով մոտ 10 մարդու։ Տուժածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։
Արկերից մեկը հարվածել է 64-ամյա մի կնոջ, որը հրավառությունը դիտում էր Սվիսլոչ գետի ափին։ Չնայած ժամանակին ցուցաբերված բուժօգնությանը՝ նրան փրկել չի հաջողվել։
Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։











