«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ։ Նրանք այդպիսով իրենք դժգոհությունն են արտահայտում Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման կապակցությամբ։ Քաղաքացիներիղղ մեկն ասաց, որոնք պետք է այսօր Երեւանից մեկնեին Հուրգադա, սակայն չվերթը չի իրականացվել։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երեւան– Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։











