Հայաստանում ընթացիկ տարվա 10 ամիսներին ինֆլյացիան կազմել է 1,6 տոկոս: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տնտեսագետները չափից ավելի հիվանդագին են արձագանքում ինֆլյացիայի աճին եւ նույնքան հիվանդագին են վերաբերվում դրա նվազմանը: «Այս պատճառով կարծում եմ, որ 1,6 տոկոս նիշը հենց այն ցուցանիշն է, որը մեր տնտեսագետների համար հարմարավետություն կապահովի»,- նշել է Փաշինյանը:











