ՆԻկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում, երբեւէ պարգեւատրում չի ստացել։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետական համակարգում պարգեւատրումներին։

Հարցին ինքը պարգուավճար ստացե՞լ է Աղաջանյանը պատասխանեց. «Ոչ միայն ես, այլ ամբողջ պետական համակրգում պարգեւատրումներ ստացել են։ Այդ ինֆորմացիան հրապարակվելու է մարտ ամսին։ Այն ինֆորմացիան, որ հրապարակել է պարոն Կարապեըտյանը համապատասխանում է իրականությանը»։

Աղաջանյանի խոսքով՝ պարգեւավճարների հայտնի սկանդալից հետո ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք իրենց ուշադրությունից վիրպել են։

«Մենք, որպես կենտրոնական իշխանություն տեղյակ չէինք, որ օրինակ իքս նախարարությունում այսքան պարգեւատրում է ստանում իքս նախարարը կամ փոխնախարարը, որպեսզի այս անհամապատասխանելիությունը շտկվի որոշում է կայացվել, որ առանցքային պաշտոնյաների պարգեւատրման չափը հստակ ֆիքսվի վարչապետի կողմից, որպեսզի նման անհամապատասխանություններ եւ անճշտություններ հետագայում չլինեն, այդ թվում նաեւ հաշվի առնելով արդարության սկզբունքը, որ ըստ էության մեկ նախարարը մյուս նախարարից չպետք է ավելի կամ պակաս գումար ստանա»,– ասաց Աղաջանյանը։