Ես Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին ասացի՝ ձեր եվրոպական շատ երկրներում, երբ փողոցում կինն ու տղամարդը շրջում են, այդ կնոջը նեղացնեն, այդ տղամարդը կարող ժպտադեմ դիմի փախուստի, իսկ մենք ամենաավանդական ժողովուրդն ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ի դիմաց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես ասացի՝ դուք գիտե՞ք, որ գտնվում եք քաղաքակրթության օրրանում, դուք գիտե՞ք, որ մեր Սահմանադրության համաձայն միայն կինն ու տղամարդը իրավունք ունեն ամուսնական դաշինք կնքել: Ասացի, որ մենք այստեղ տեսնում ենք մեր ընտանեկան, ավանդական արժեհամակարգը քարկոծելու իրական նպատակ: Մեր ինքնիշխանությունը թույլ է տալիս մեզ չընդունել այն արժեքները, որոնք իմ խորին համոզմամբ, հակասում են մեր արժեհամակարգին: Իրենք չունեն փաստարկ»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

«Մենք չենք ասում՝ դուք վատ մարդիկ եք, մենք ասում ենք՝ մեզ համոզեք, որ առանց այդ կոնվենցիայի այս երկիրը չի կարող զարգանա»,-հավելեց նա:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր:  Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:

Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է ընթանում: