Մեկ տարվա գործունեության ընթացքում մեր կառավարությունը բյուջեում բերել է 130 մլն դոլարի չնախատեսված եկամուտ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ցույց տվեց իրենց նոր առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանի ընտանիքը:

«Նրանք հույս ունեին, որ այս տունը դառնալու է Սերժ Սարգսյանի սեփականությունը, եւ հիմա այնքան էլ երջանիկ չեն, որ սա ոչ միայն Սերժ Սարգսյանի սեփականությունը չէ, այլեւ այստեղ ապրել եւ ապրելու է Հայաստանի վարչապետի ընտանիքը: Ոչ թե իմ ընտանիքը, ոչ թե Փաշինյանների ընտանիքը, այլ ՀՀ վարչապետի ընտանիքը, անկախ նրանից, թե ով կլինի այդ վարչապետը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: