Եթե վերցնում ենք մեգանպատակ այն մարտահրավերները, որոնք ունենք, իհարկե, որպես պաշտպանության նախարար, ես կուզենայի կրկնապատկել, եռապատկել 2020 թվականի պաշտպանական բյուջեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ ԱԺ հանձնաժողովների փակ նիստում քննարկվել է 2020 թվականի բյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվող գումարների չափն ու ուղղությունները:

«Բայց հաշվի առնելով մեր բյուջեի, մեր տնտեսական հնարավորությունները, այսօրվա բյուջեն բավարար է, որ մենք բոլոր մարտահրավերներին արձագանքենք պատշաճ ձեւով»,-ասաց նախարարը:

Նա հերքեց տեղեկությունները, թե պաշտպանական բյուջեն նվազել է. «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեր տրամադրված վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը»: