ՍԴ մեկ դատավորի կարծիքով չպետք է խորհրդարանը գործողություններ կատարի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ԱԺ-ն մազաչափ անգամ չի մոտեցել ՍԴ-ում առկա ճգնաժամի հանգուցալումանը:

«Խորհրդարանը ՍԴ դատավորների գերին չէ, խորհրդարանն իր օրակարգը ձեւավորում է քաղաքական ուժերի, խմբակցությունների միջոցով: ԱԺ խմբակցությունը նախաձեռնել էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց, որն իրականացվեց: Կլինե՞ն այլ նախաձեռնություններ, կքննարկենք, բայց որեւէ մեկը չի կարող օրենսդիր իշխանությանը թելադրել՝ թե որ օրը ինչով զբաղվի»,-ասաց Մարուքյանը: