Երեւանում, Ազգային ժողովի շենքում նոյեմբերի 26-ին տեղի է ունենում համաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին , տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օմբուդսմեն Արման Թաթոյանը, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան, ինչպես նաեւ կառավարության, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։