Ուզում եմ իմանալ՝ կանաչապատման մասով ի՞նչ խնդիր ունենք, մինչև կանաչապատման նոր ՀՈԱԿ-ը գործարկենք։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

«Էդ չոփերը, 3 ամսվա էտած ծառերը ո՞վ պետք է հավաքի, բակերը մաքրի։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը գործը չարեց, այսօր էլ տեղակեցանք, որ ազատման դիմում է գրել, էդ չոփերն էլ մնաց»։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց, թե որ հասցեում են մնացել այդ ճյուղերի մնացորդները։

Հռիփսիմե Առաքելյանը պատասխանեց․ «Մասիվի ամբողջ տարածքում 2 ամիս է՝ մնում են բակերում»։

Հրաչյա Սարգսյան ասաց, որ կհանձնարարեն բոլոր բակերով անցնեն, որտեղ մնացորդներ կան, հավաքեն։

Առաքելյանը հույս հայտնեց, որ մինչև կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատելը, այսինքն մինչև գարուն կհավաքեն «այդ չոփերը»։

Հիշեցնենք, որ ավագանու այսօր հրավիրված նիստը սկսվել էր առավոտյան 11։00-ին և ավարտվել է մոտ 23։00-ին։