Բավականին հոգնեցի էս մթնոլորտից, անգամ հարցը չեմ ուզում տալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը։

«Կրկեսի վերածած բեմադրությունը, մատ թափ տալը, վիրավորելը․․․էս «սիտուացիայում» ինձ թվում է Էթիկայի հնաձնաժողովն էլ չի օգնի։ Ես դիմում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, մի բան արեք, որ կարողանանք նորմալ, հանգիստ աշխատենք։ Ռեպլիկաները, որ հետևիցս լսում եմ․․․ երևի հաջորդ անգամ ականջակալներով գամ, խուլիգանություն է սա։ Նատուրի խուլիգան են»,-ասաց նա։