Վերջերս 80–ն անց տարեց մի կին Վրաստանից բնակության էր վերադառնում Հայաստան եւ իր հետ 2019 թվականի Բենթլի էր բերում եւ լիազորել էր 2 երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն` անդրադառնալով` առանց մաքսատուրքերի ու հարկերի մեքենաների ներկրման դեպքերին:
«Այսինքն էն արտոնությունը, որ ամբողջությամբ մաքսատուրքերից ազատում է եւ մեկ տրանսպորտային միջոց հնարավորություն կա առանց մաքսատուրքերի եւ հարկերի ներմուծել, դրանից քաղաքացիները օգտվում են ամբողջ կյանքում մեկ անգամ, իսկ 5000 եվրոյի արտոնությունը, դա կապ չունի` Հայաստանի քաղաքացի ես, քաղաքացի չես, եթե մեկ տարի Հայաստանից բացակայել ես, մինչեւ 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող ես ներմուծել, էդ պարագայում էս մի արտոնությունից քաղաքացիները կարող են 3 տարին մեկ օգտվել: Կարող եմ օրինակ բերել, որ էս վերջերս մի տարեց կին 80-ն անց, բնակության էր վերադառնում Հայաստան Վրաստանից, եւ իր հետ 2019 թվականի «Բենթլի» էր բերում եւ լիազորել էր 2 երիտասարդդների, որպեսզի զբաղվեն էդ հարցերով: Ունենում ենք, էդպիսի դեպքեր էլ ենք ունենում եւ վարչարարությունը այս դեպքերի համար է խիստ լինելու»,-ասաց նա:
Նա վստահեցրեց, որ մաքսիմալ ամեն ինչ արվում է, որ իսկապես Հայաստան մշտապես բնակվելու վերադարձող քաղաքացիները ոչ մի խնդրի չհանդիպեն:











