Շրի Լանկայում փիղը թափառել է հյուրանոցի նախասրահում եւ զբոսնել միջանցքում։ Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է նա քայլում Jetwing Yala հյուրանոցում։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ փղի անունը Նատա Կոտա է, եւ նա հաճախ է լինում հյուրանոցի տարածքում։

Հյուրանոցում հայտարարել են, որ հյուրերին անհրաժեշտ է հեռու մնալ Նատա Կոտայից, քանի որ փիղն, այնուամենայնիվ, վայրի կենդանի է։