Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և երկու աշխատակցի հետ կապված «դիալիզի» գործում 2 «փաստ» կա՝ ՊՎԾ նախկին աշխատակից Սամվել Ադյանի ևառողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։
Հարցին՝ ըստ մեղադրական եզրակացության նշվում է, որ երբ Արսեն Թորոսյանը զանգահարել, ասել է՝ Դուք տեղյակ եք, որ էսինչ բանն է կատարվում, դուք ասել եք՝ այո, իմ աշխատողի ընկերությունն է, եղել է այդպիսի բան, Սանասարյանն ասաց․ «Չի եղել նման բան։ Չգիտեմ՝ որտեղից է հորինում Արսեն Թորոսյանը, ընդհակառակը՝ Արսեն Թորոսյանին ասել եմ, որ հրավիրել եմ իմ մոտ իմ աշխատակցին, իմ աշխատակիցն ասել է, որ կապ չունի այդ ընկերության հետ, թե Արսեն Թորոսյանին ճնշել են, ինչ են արել, որ Արսեն Թորոսյանը իրականություն է փոխում, էլ չգիտեմ»։
Սանասարյանն ասաց՝ իր դեմ ցուցմունքներ են կորզել․ «Այս գործում կա երկու «փաստ», երկուսն էլ ցուցմունք է՝ Սամվել Ադյանի և Արսեն Թորոսյանի ցուցմունքները, ուրիշ փաստ չկա»։
Նա նշեց, որ գիտի, թե ինչ պայմաններում են ցուցմունք կորզել, սակայն հրաժարվեց այս պահին ներկայացնել։
Սանասարյանը համոզված է՝ ինքը խանգարել է որոշ մարդկանց։
Հարցին՝ Արթուր Վանեցյանի՞ն էր խանգարում, նա ասաց, որ չի ուզում այդ անունը տալ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արթուր Վանեցյանի անվան հետ կապվում է հիբրիդային հեղաշրջման փորձը, նա այդ մասին իմացել է, ասել է վարչապետին, Սանասարյանն ասաց․ «Հեղաշրջման մասին բան չեմ ասել, բայց ասել եմ՝ ինչ գործողություններ են իրականացվում»։
Դիտարկմանը, որ քաղաքական կուսակցություն է բացում Վանեցյանը, նա նշեց․ «Ես Կադիրովի ֆան կլուբի անդամների վերաբերյալ բան չեմ ուզում ասել»։
Իսկ մեկ այլ հարցին՝ Վանեցյանի հեռանալուց հետո հնարավո՞ր է իր գործի հետ կապված փոփոխություն լինի, Սանասարյանն արձագանքեց․ «Չեմ կարող նման բան ասել»։
Սանասարյանն ասաց, որ դիմել է ԱԱԾ տնօրեին, խնդրել է, որ աշխատակիցների հացով դիմեն իրենց, ստանան տեղեկատվութուն, սակայն ստացել եմ մերժում։
Հարցին ՝ որպես վերադաս ինչո՞ւ աշխատաքից չէր ազատում, եթե կասկածներ ուներ, Սանասարյանն ասաց․ «Ես ինչու պետք է հավատամ ուրիշներին և չհավատամ իմ աշխատակիցներին, որ անընդհատ նշում են մտերիմ հարաբերությունների մասին, գործընկերային մտերմություն է, որ բոլոր աշխատակիցների հետ ես ունեմ, սակայն իրենք ցանկանում են դրանով ֆոն ստեղծել»։
Նա նշեց, որ դիալիզի շուկայում գերշահույթ են ստացել․
«Դիալիզի շուկան չհասցրեցինք ուսումնասիրել, որովհետև Սամվել Ալեքսանյանին պատկանող 40 տոկոսի վերաբերյալ չկարողացանք էդ ուսումնասիրությունն իրականացնել։ Եթե ուսումնասիրությունն ամբողջությամբ իրականացվեր, բոլորի համար պարզ կլիներ, թե ինչ է կատարվել դիալիզի շուկայում։ Այս գործում 120 տոկոս շահույթ են ստացել»,-նշեց նա։
Սանասարյանի խոսքով՝ «Դոն Պիպոյի» քրոջ տղային է պատկանում «Ֆրեզենը»։











