Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքին է մոտեցել տորնադո. զոհվել է 2 մարդ, ավերվել է գրեթե 40 շենք, հայտնում է Reuters-ը: 

Տեղի ոստիկանությունը հայտնել է նաեւ այլ շենքերի ավերվելու եւ բնակիչների վիրավորելու մասին:

Դրանից բացի, եղել են գազատարի վնասվածքներ եւ էլեկտրամատակարարման խափանումներ:

Վնասվածքներից չի խուսափել նաեւ տեղական John C. Tune օդանավակայանը, որի աշխատակազմը հայտնել է մի քանի անգարների ավերման մասին:

Նեշվիլում բնակվող Twitter-ի օգտատերերը հայտնել են էլեկտրամատակարարման դադարեցման մասին:

Փոքր-ինչ ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ այս շրջանում երկրորդ տորնադոյի մասին: