Եղել են եւ համապատասխան հայտարարություններ, եւ ծառայողական քննություն է անցկացվել, եւ քրեական գործ է հարուցվել, անգամ հասել է մինչեւ դատարան,սակայն ատարանի կողմից որեւէ հանցակազմ չի արձանագրվել: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ՊՆ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանի չարաշահումներին:
Նա հավելեց, որ վերջին փոփոխություններից հետո ՌՈ-ում աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով տեղաշարժեր հաստատ կլինեն:











