Մարտի 3-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով` Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 19 եւ 32 տարեկան երկու բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 32-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ եւ թղթադրամի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված։ Մեքենայի սրահից հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ եւ թղթով փաթեթավորված կանեփի սերմեր:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: