«Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքը թույլ կտա նայել հետ եւ ուսումնասիրել, թե ինչ կա, ոնց է ձեռք բերվել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հիշյալ օրենքի նախագծխի քննարկմանժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
«Երբ մեր քաղաքական թիմը եւ նրա ղեկավարը հայտարարում էին, որ կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, էդտեղ որեւէ կասկած չի կարող լինել: Ես ուրախ եմ, որ ընդդիմությունը համակարծիք է, որ ապօրինի գույքը պետք է բռնագանձվի: Բայց հենց համաձայնում ենք, սկսում են ասել՝ դիցուկ, օրինակ, այս պարագայում, ինչպես ենք անելու»,-ասաց նա:
«Հետո ասում ենք՝ բա որ տատիկը ժառանգած լինի: Իմ տատիկն էլ է Սովետի ժամանակ ապրել եւ այդպիսի ոսկիներ, ունեցվածք չունի, եթե ունենում էր, դա սպեկուլյացիա էր կոչվում: 25 մլն շեմի մասին՝ այո, պետք է լինի իրապես նեղ շեմ, պետք է լինի 25 մլն դրամ: Այդ 25 մլն-ով հնարավոր կլիներ, օրինակ,Էդմոն Մարուքյանը երկու տարի չուտեր-չխմեր, պատգամավոր աշխատեր: Այսինքն այդ թվին պետք չի նման քմահրանքով վերաբերվել»,-ասաց Սոս Ավետիսյանը՝ հավելելով, որ ապօրինի գույքի ձեռքբերումը Հայաստանում տեղի է ունեցել վերջին 30 տարիներին եւ ճիշտ չի լինի հետ գնալ միայն 10 տարի:
«Մենք պետք է մինչեւ բունը, իմնչեւ ծագումը գնանք, ու էնտեղից հետ գանք:











