Ինչին մենք, ասենք թե, դեմ ենք, դրա մեկնաբանությունն ունենք, ոչ թե այնպես մեր քմահաճույքին ինչ-որ նայելով ասում ենք, այլ այսօր լիարժեք ցանկացած օրենք ընդունելուց պետք է նայեն համեմատական կարգով կարեւոր, զարգացած երկրներում՝ կլինի Ամերիկա, կլինի Անգլիա: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից ներկայացված նախագծին, որով իջեցվում է դատավորների տարիքային շեմը մինչեւ 25 տարեկան:

«Ճիշտ է, ես միշտ էլ կողմնակից եմ երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է հնարավորություն տրվի, բայց ասենք թե, 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում, մարդու որոշում կայացնելու, ընտանեկան խնդիրը, քրեական հարցերը, օրինակ գնացեք Ամերիկայում, Անգլիայում, նայեք, դա չի ընդունվում:

Ասենք նրանք 25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական հարցով, փաստաթղթերի հարցով, որը լիարժեք դա կարող են կարգավորել: Բայց այն դատավորը, որ որոշելու է մարդու ճակատագիրը, ընտանեկան հարցեր կան որեւիցե այլ խնդիրներ, դա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս, 40 տարեկան, որովհետեւ նա որոշելու է մարդու ճակատագիրը»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ իրենց մոտեցումը հիմնված է միջազգային փորձի վրա: