Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծում ամրագրված 25 մլն դրամի շեմը շատ քիչ է, պետք է մի 3-4 անգամ ավելացնեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Որովհետեւ Խորհրդային Միության տարիներին մարդիկ շատ գույք են ունեցել, շատ սեփականություններ են ունեցել: Հիմա ասում ենք՝ բոլորդ գող եք, մի 30 հոգի մաքուր են: Դա էլ սիրուն չի: Այսինքն մեր ծնողներին, մեր պապերին, որոնք պաշտոնյա են եղել, իրենց հետեւից ընկնենք: Հիմա այնպես չլինի, որ կարեւորներին թողնենք, էլի ընկնենք խեղճերի հետեւից: Կտեսնեք, որ էդպես էլ կլինի:
Եթե իրոք օբյեկտիվ լինի, թայֆայաբազությամբ չլինի, ամեն ինչին կողմնակից ենք, բայց էստեղ էլ տեսնում ենք տարբերակումներ»,-ասաց նա:











