Կանացի զգեստներով եւ բարձրակրունկներով տղամարդիկ ծեծկռտուք են կազմակերպել Սոչիի առեւտրի կենտրոններից մեկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ականատեսների հաղորդմամբ՝ կռիվը սկսվել է սուպերմարկետի ավտանգության աշխատակիցների եւ կանացի հանդերձանքով մի խումբ երիտասարդ մարդկանց միջեւ բռնկված լեզվակռվի հետեւանքով:

Դեպքի պատճառն այն էր, որ այցելուներն իբրեւ փորձել են խանութից ինչ-որ բան գողանալ:

Տղամարդկանց բերման են ենթարկել, այնուհետեւ սկսվել է ծեծկռտուքը: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: