Անթույլատրելի է, որ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը չափվի սոցցանցերում հայտարարություններով, ընդդիմությունն անհրաժեշտ է պետականության էվոլյուցիոն զարգացման համար: Այս մասին մարտի 9-ին ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը անթույլատրելի անվանեց ընդդիմադիր ուժերի նկատմամբ վերաբերմունքը սոցցանցերում տարբեր խմբերի կողմից հայտարարություններով չափելը: «Պարզապես մարդիկ խնայում են իրենց նյարդերն ու չեն պատասխանում ամեն տեսակի վիրավորանքի»,- հավելեց նա: