Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը մատուցել է զատկի պատարագ Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ տաճարում, հաղորդում է BBC News-ը։

Հովվապետը դիմել է մարդկանց կոչով կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։

Նա կոչ է արել վախի չմատնվել եւ դառնալ «մահվան ժամանակ կյանքի առաքյալներ»։

Շուրջ 1.3 մլրդ կաթոլիկ կարողացել է դիտել պատարագն ուղիղ եթերում։

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին, որը չեղարկել էր Զատիկը հանրային տոնելու ավանդույթն առանց իր կարգադրության, պատասխանատվություն դրսեւորելու համար։

Կորոնավիրուսից տուժած Իտալիայում դեռեւս գործում են COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումները։