Կոկորդիլոսները հավանել են մեքսիկական հանրահայտ առողջարանի լողափը, որը փակ է կորոնավիրուսի պատճառով եւ մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ անսպասելի զրկվել է զբոսաշրջիկներից։
Ինչպես հայտնում են մեքսիկական ԶԼՄ-ները, Օախակա նահանգի Լա Վենտանիլյայի լողափին նկատել են մի քանի կոկորդիլոսների, որոնք վայելում էին միմյանց ընկերակցությունը եւ մարդկանց բացակայությունը։
Առողջարանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում փակվել է ապրիլի սկզբին։











