Իսրայելում Սահմանապահ զորքերի ծառայության (ՄԱԳԱՎ) զինյալները հատուկ միջոցներ են կիրառել մայրաքաղաքային Մեա Շեարիմ թաղամասում ցուցարարներին ցրելու համար, որտեղ հիմնականում  ծայրահեղ օրթոդոքս հրեաներ են ապրում, հայտնում է «9-րդ ալիք»-ը:

Անվտանգության ուժերը ժամանել են այս թաղամաս` սինագոգներից մեկում կոլեկտիվ աղոթքը դադարեցնելու համար: Երբ նրանք սկսել են խախտողներին դուրս բերել տարածքից, հավատացյլաները նրաց վրա ձվեր եւ քարեր են սկսել նետել:

Ի պատասխան` իրավապահները ամբոխի մեջ մի քանի շոկային նռնակ են նետել, որոնցից մեկը պայթել է երեխաներով մի ընտանիքի մոտ: Հաղորդվում է անկարգությունների 12 մասնակցի ձերբակալության մասին, զոհերի մասին տվյալներ չկան:

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանն աջակցություն էր հայտնել Մեա Շեարիմում մեկուսացման ռեժիմի երկարաձգմանը, ինչը բողոք էր առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք պահանջում են բացել տեղի աղոթասրահներ: