Սի Փայս քաղաքից Լոսադա ընտանիքը իր մաշկի վրա է զգացել, թե որքան ավերիչ կարողէ լինել բարկացած ալիգատորը, երբ շրջապատում Մեծ Ջորջ անունով հայտնի հրեշը, դուրս է եկել իր որջից եւ հայտնվել նրանց հետնաբակում, հայտնում է Nat geo-ն:
Ալիգատորը շրջել է կահույքը հետնաբակում, կոտրել այն ամենը, ինչ եղել է սեղանին, ատամներով կառչել խորովածի օջախին եւ շատ է վախեցրել տանը գտնվող երեխաներին, երբ պոչով մի քանի անգամ հարվածել է ապակյա դռանը։
Ընտանիքի հայր Ֆերնանդոյի խոսքերով՝ ալիգատորները տարածված են իրենց շրջանում, սակայն նրանք հազվադեպ են իրենց ագրեսիվ պահում եւ բակեր մտնում։
Հարավային Կարոլինայի բնական պաշարների վարչության կայքում կան ալիգատորներից պաշտպանվելու խորհուրդներ։
Կանոն № 1՝ երբեք չկերակրել ալիգատորներին, որպեսզի կենդանիների մոտ մարդու եւ ուտելիքի ասոցիացիա չառաջանա։
Կանոն № 2՝ պետք է դիստանցիա պահպանել․ ալիգատորի վրա որեւէ բան նետելը կամ նրան որեւէ կերպ անհանգստացնելն անօրինական է։











