Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ունա քաղաքում, որի բնակչությունը հասնում է 130 000-ի: Հնդիկ Մահեշ Բամանիայի տան բակում տեղադրված արտաքին հսկողության տեսախցիկը նկարահանել է բակ թափանցած ընձառյուծի եւ նրա շան միջև մենամարտի պահը, հայտնում է Nat geo-ն:
Շունը, որի պարանոցին գիշատիչը կառչել էր, փորձել է ազատվել նրանից՝ թափահարելով պոչը, սակայն վերջում նրան փրկել է անցնող մեքենայի աղմուկը:
Բամանիան դիմել է վայրի կենդանիներին բռնելու բաժին: «Երբ մենք ստացանք բողոքը, կենդանի խայծով վանդակ տեղադրեցինք: Ընձառյուծը մտավ այնտեղ և ընկավ ծուղակը»,- ասում է սպա Վիրա Չավդան: Թե ինչ վիճակում է գտնվում շունը, նշված չէ:
2017 թվականի մոնիթորինգի տվյալներով՝ Գուջարաթում ընձառյուծների թիվը կազմել է 1395 արարած: 2006-ի համեմատ՝ այս կենդանիները 30%-ով ավելացել են:











