ԱՄՆ Յելոուսթոնի ազգային արգելոցում Սմիթսոնի ինստիտուտի ալիքը երկու արջերին նկարահանել է ամուսնական խաղերի ժամանակ. արուն ձգտում է հասնել էգ արջի համակրանքին, որը նրանից փախչում է՝ ստուգելով նրա դիմացկունությունը, փոխանցում է Nat-geo-ն: 

Այսպիսի «մրցավազքերը» կարող են տեւել մի քանի օր եւ բավականին լուրջ փորձություն են. գրիզլիները կարող են վազել ժամում մինչեւ 55 կմ արագությամբ: Եթե արուն չհասնի իր ընտրյալին, ապա ստիպված է նրան մեկ ուրիշին՝ ավելի հաջողակ մրցակցին զիջելու: Ահա եւ էգի հետեւից վազում է լեռնային անտառներով, դաշտերով՝ դրսեւորելով իր ամբողջ դիմացկունությունն ու կամքը: Ժամանակի ընթացքում էգ արջը դանդաղում է եւ թույլ տալիս տարածությունը կրճատել, բայց արուին դեռեւս շատ մոտ չի թողնում:

Ի վերջո՝ ուժասպառ անող հետապնդումը դադարում է. էգ արջը կանգ է առնում եւ ողջունում իր փեսացուին՝ գնահատելով նրա համառությունը: