Իմ սուբյեկտիվ կարծիքով դուք ձեր նախկիններից լավ եք աշխատել, բայց դրանով հանդերձ ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տարբերություն ձեր աշխատանքի եւ ասենք իմ կամ տիկին Զոհրաբյանի աշխատանքի միջեւ. մեզ էլ են մարդիկ բողոքում, մենք բարձրաձայնում ենք, ձեզ էլ են բողոքում՝ դուք բարձրաձայնում եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը

«Դուք ի՞նչ եք անում ավելի, որ մենք չենք կարողանում անել: Եթե նույնն է, եկեք դուք էլ պատգամավոր դարձեք: Այն իմաստով, որ մեզ բողոքեն, թե ձեզ բողոքեն, մեծ տարբերություն չկա: Եթե լրացուցիչ լծակ է պետք, որ մենք ձեզ օգնենք, ես ուզում եմ, որ դուք այդ լծակն ունենաք»,-ասաց նա:

Ի պատասխան Թաթոյանը ժպիտով պատասխանեց. «Մենք բողոքը բարձրացնելուց բացի նաեւ կոնկրետ գործ եմ անում»:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն լ հավելեց. «Պարոն Բագրատյան, դուք դրդեցիք, որ պարոն Թաթոյանն ասի ճշմարտությունը»: