Ականատեսը գնացքի եւ բեռնատարի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարի կադրեր է հրապարակել, որը տեղի է ունեցել ապրիլի 29-ին Նորվեգիայի արեւելյան Թելեմարկ նահանգում, հայտնում է «Վեստի»-ն:

Մոտորանավակ տեղափոխող բեռնատարի վարորդին չէր հաջողվել հաղթահարել երկաթուղային անցումը, եւ ավտոմեքենան մնացել էր ռելսեր վրա: Պատճառները, թե ինչու էր բեռնատարը մնացել ռելսերի վրա, պարզվում են: Որոշ ժամանակ անց գնացքը բախվել էր բեռնատարին եւ բեկորների կույտի վերածել այն:

Ինչպես պատմել են դեպքի ականատեսները, միջադեպի մասնակիցներից որեւէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: