Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ այսօր քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանեցին ԲՀԿ–ական պատգամավոր Նորա Առուստամյանին։
Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում ոստիկանները տուգանել էին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսային, իսկ երեկ՝ Գեւորգ Պետրոսյանին։











