Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օրը լավ լուրով են սկսել։ Դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։

«Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար», - լուրը հայտնել են դպրոցից։