Հուլիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ջուղայի փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայից, որի ապակին իջեցված է եղել, գողացել են դրամապանակ ու բջջային հեռախոս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում ընդունեց։ Սկսվեցին հետախուզական միջոցառումներ` գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից ժամեր անց հայտնի դարձավ նրա ինքնությունը. Երեւանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ էր։
Կասկածվողը հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցում, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ գողացված դրամապանակն ու բջջայինը։ Հայտնաբերված դրամապանակում եղել են միայն փաստաթղթեր, մինչդեռ տուժողի հայտնածով՝ բացի փաստաթղթերից, եղել էին փող եւ այլ իրեր, որոնք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։











