ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։

Վարչապետը շրջում է մանկապարտեզի բոլոր սենյակներով։ Նրան ուղեկցում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լճաշենի համայնքապետը։