Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօր՝ օգոստոսի 18-ին, ընթանում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դատական գործերը եւ կքննվեն առանձին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։