2018 թվականին փետրվարի 28-ին մի կին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի իր ամառանոցից գողություն են արել: Պոկել էին առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը, մտել տուն, գողացել կենցաղային իրեր ու թանկարժեք խմիչք:
Գողության փաստով քրեական գործ հարուցվեց:
ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ գողությունից երկու տարի անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական տվյալների` նա գողոնի մի մասն իր տանն էր պահում:
Օգոստոսի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին եւ խոստովանեց կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:











