«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 3 տոննա 8 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում։
«Բացի այդ, տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 313 բույս: Միջոցառման շրջանակում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 13 գրամից ավելի մարիխուանա և սփայս։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է»,- հայտնում են ոստիկանությունից:











