Նովոկուզնեցում տրամվայի տոմսավաճառը ծեծկռտուք է ստեղծել ուղեւորի հետ բժշկական դիմակի պատճառով։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է ՆՏՎ հեռուստաալիքը։
Ականատեսի խոսքով՝ կինն ուներ դիմակ, սակայն հրաժարվել էր կրել այն՝ հղում անելով նրան, որ ունի ասթմա եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Կինը մոտեցել է նրան, իսկ տոմսավաճառը ոտքով փակել է կնոջ ճանապարհը։ Այնուհետեւ սկսվել է ծեծկռտուք»,-գրել է տեսանյութի հեղինակը։
Մեկնաբանություններում օգտատերերը զայրացել են տղամարդու արարքից եւ պահանջել անհապաղ ազատել նրան աշխատանքից։











