Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս անգամ ևս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նա ասաց, որ լրագրողների հետ շփվել է վերջին ասուլիսի ընթացքում։
Մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ սա վարչապետի հերթական հանդիպումն է «Իմ քայլը» խմբակցության հետ. «Իհարկե, օրակարգային թեմաները կքննարկվեն, կարծում եմ: Տեղում կձեւավորվի օրակարգը: Նախապես օրակարգ չկա ձեւավորված»,-ասաց նա:
Մակունցը սպասեց, մինչեւ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ուղեկցենց նրան ներս:
Հիշեցնենք, որ այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը ՔՊԿ գրասենյակում նիստ է հրավիրել, մասնակցում է նաև վարչապետը։











