Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան:
Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:











