Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրապարակել է տեսանյութ, որում նա իր ձեռքերով դիմակ է պատրաստում: Տեսանյութը նկատել է Reuters լրատվական գործակալությունը:

Հաջորդ շաբաթվանից երկիրը պարտադիր կդարձնի հանրային վայրերում դիմակ կրելը:

Facebook-ում գրառման մեջ Արդերնը հայտարարել է, որ իր ձեռքն է վերցնում իրավիճակը՝ նախքան Նոր Զելանդիայում դիմակ կրելը կդառնա պարտադիր:

Նրա խոսքերով՝ առողջապահության ոլորտում համայնքային գերատեսչության ղեկավար Դեյվ Լետելի հետ քննարկման թեմաներից մեկը դիմակներ են եղել եւ տնային պայմաններում դրանց պատրաստումը:

Նոր Զելանդիան խիստ միջոցառումների շնորհիվ վստահ հաղթանակ էր տարել կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն հետագայում Օքլենդում նոր բռնկման պատճառով ստիպված է կրկին խստացնել սահմանափակումները: